Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանն ընդհանրապես չի վստահում հրադադարին

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իրանն ընդհանրապես չի վստահում հրադադարին
15.07.2025 | 10:40

Ըստ պաշտպանության նախարար Նասիրզադեի, Իսրայելը ինչ որ բան է ծրագրում։

«Մենք դիտարկում ենք դա որպես ժամանակ պատրաստվելու և պլանավորելու մի քանի սցենարներ հաջորդ ռաունդի համար»,- ասել է Նասիրզադեն։

Իմ կողմից հավելեմ, որ դեռ հրադադարի նախօրեին էի ասել, որ Իսրայելի ռազմավարական պլանավորման մեջ Ադրբեջանն ունի առանձնահատուկ դեր, որը ո՛չ թե այս փուլում, այլ վճռական փուլում է խաղարկվելու։

Ավելին` 12-օրյա «պատերազմը» նման էր 2016 թվականի 4-օրյա «պատերազմին», որոնցից երկուսն էլ ունեին հետախուզական նշանակություն։

Գլխավոր խնդիրը` գտնել թշնամու թույլ և ուժեղ կողմերը, նրան հաջորդ պատերազմի համար տալ հավանական սցենար, որի շուրջ էլ կզարմացնի իր մարտավարությունը, սակայն հաջորդ պատերազմը պլանավորել չափազանց անսպասելի ու հենց այն ուղղություններով, որոնց վրա թշնամին սակավ ուշադրություն կդարձնի։

Օրինակ, 2016 թվականին ադրբեջանական հետևակը ուղղակի խայտառակվեց, դրա փոխարեն ԱԹՍ-ների միջոցով կարողացավ ստանալ գերազանցություն օդում։ Ինչը և կիրառեց 2020 թվականին` հիմնական հարվածային ուժը` ԱԹՍ-ներ և հրետանի, իսկ հետևակը և տանկային ստորաբաժանումները կիրառվում էին հերատանու և ԱԹՍ-ների միջոցով «մաքրված» տարածքները յուրացնելու համար։

Ակնհայտ է, որ սա Իսրայելի կողմից խաղարկված սցենար էր, որի հաջողությունը կատարելագործելով կկիրառեն Իրանի դեմ։

Ահա‘, Իրանի համար հիմա շա՜տ ավելի դժվար ու պատասխանատու պահ է...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ